Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ
Գլխավոր » Լրահոս » Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ

Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի որոշմամբ Միքայել Ամերյանը Լոս Անջելեսից և Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլից դարձել են Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ: Այդ մասին հայտնել է իրավաբանական նորություննեի Courthousenews կայքը:

Ջերի Բրաունը դատավորների 28 նշանակում է արել:

«43-ամյա Մայքլ Ամերյանը (հանրապետական) և 46-ամյա Արմենուհի Աշվանյանը (դեմոկրատ) ընդգրկվել են նոր նշանակումների ցուցակում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Ամերյանը 2003-ից եղել է Լոս Անջելեսի դատախազության քաղաքային փաստաբանի տեղակալը, իսկ Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, որը 2005-ից եղել է Լոս Անջելեսի դաշնային դատախազի տեղակալ:

1