«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերը երթ են կազմակերպել

Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների անդամների քայլարշավ-երթը բարեհաջող ընթացք է ունեցել: Երթի մասնակից երիտասարդները «Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արցախի ժողովրդի պաշտպանություն» անգլերեն և հոլանդերեն վանկարկումներով հասել են Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, դեսպանատան դիմաց հայերեն, ապա նաև ադրբեջաներեն բարձրաձայնել են 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք իրենց շարունակությունն են ունենում նաև այսօր:
Սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված քայլարշավ-ցույցին մասնակցել են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները: