Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Խնուշինակում

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով տոնական միջոցառում է կայացել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում:
Փետրվարի 18-ին գյուղապետարանին կից գործող ակումբի շենքում էին հավաքվել Արցախյան շարժման մասնակիցներ, երիտասարդներ, աշակերտներ, հյուրեր:
Միջոցառման ընթացքում կարևորվել է Արցախյան շարժումը որպես հայ ժողովրդի պատմության անկյունադարձային և հերոսական իրադարձություններից մեկը:
Տոնական միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Ճարտարի Արվեստի դպրոցի և Խնուշինակում գործող ազգագրական պարերի խմբակները, հնչել են հայրենասիրական երգեր և արտասանություններ՝ Արցախի, նրա չքնաղ բնության, հաստատակամ մարդկանց և հերոս զինվորների մասին: