«Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա». քննարկում՝ ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով քննարկում է տեղի ունեցել: Ելույթ է ունեցել 11 բանախոս, այդ թվում՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ լիբերալ-դեմոկրատների խմբակցության անունից:
Նա նշել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ծանր հետեւանքներ են ունենում քաղաքացիական բնակչության վրա:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Էրթուղրուլ Քյուքչյուն դատապարտել է Աֆրինում թուրքական զինուժի ծավալած գործողությունները՝ նշելով, որ դրա հետեւանքով բազմաթիվ խաղաղ բանկիչներ են զոհվել, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:
Քննարկումների արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ընդունվել: