Կատալոնիայի անկախության աջակիցները հաղթել են ընտրություններում
Երեկ Կատալոնիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները պաշտոնանկ արեցին ինքնավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնին. հայտնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալների համաձայն` ընտրություններում հաղթել է Կատալոնիայի` Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին հանդես եկող 3 կուսակցություն: Նրանք 135 տեղից ստացել են 70-ը: