Հանդիպումներ Քարվաճառում և Կիչանում
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 8-ին հանդիպումներ են ունեցել Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի բնակիչների հետ: Քարվաճառ քաղաքում կայացած հանդիպմանը, որին ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, բնակիչները բարձրաձայնել են վերաբնակիչների համար նոր բնակարանների կառուցման, վերաբնակիչների համար տնտեսական նպաստավոր պայմանների ապահովման մասին:
Կիչան համայնքում կայացած հանդիպմանը խմբակցությունից ներկա էին Ալյոշա Գաբրիելյանը, Ռիտա Մնացականյանը և Գեորգի Պետրոսյանը:
Կիչանի բնակիչներին մտահոգում էր այն փաստը, որ երեխաների պատվաստումները տեղում չեն կատարվում, իսկ դեպի շրջկենտրոն կանոնավոր երթևեկության բացակայությունը լրացուցիչ ծախսեր է պահանջում: Գյուղի բնակիչներին հուզող խնդիրներից էին նաև Նոր Կիլիկիա բնակավայրի տների հանձնման, բնակեցման, բնակավայրի կարգավիճակի մասին և այլ հարցեր:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները տեղում որոշ հարցերի վերբերյալ պարզաբանումներ տվեցին, իսկ մյուս խնդիրներին էլ խոստացան հետևողական լինել: