Բնակարանամուտ Ճարտար քաղաքում
Արցախում եւս մեկ ընտանիք Նոր տարին կտոնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված նոր տանը: Հիմնադրամը չորս սենյականոց բնակարան է նվիրել Ճարտար քաղաքում գտնվող Հրայր և Սուսաննա Պողոսյանների մեծ ընտանիքին: Ծրագիրը հովանավորել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը:
Ինչպես «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանը, ընթացիկ տարում հանրապետության տարբեր շրջաններումտուն է հատկացվել 12 բազմազավակ ընտանիքների: Ներկայումս ևս 10 ընտանիքի համար նախատեսված տներում շինարարական աշխատանքներ են ընթանում: