Այսօր երեկոյան մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2017»-ը
Մինչ հաջորդ առավոտյան ժամը 10:00-ն անցկացվող հեռուստամարաթոնին Հայաստանից նվիրատվություն կարելի է կատարել հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով ցանկացած օպերատորից 090008000 համարին` նվիրաբերելով 1000 ՀՀ դրամ:
Հնարավոր է գումար տրամադրել` այցելելով «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունք, այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջ տարի), Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին` 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆդոլար) (շուրջ տարի), առցանց` https://donate.himnadram.org (շուրջ տարի):
Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է15.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցմանը։