Հայ դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթների գաղափարն առաջ տանել
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթների մասին գաղափարն առաջ տանել:
Կազմակերպությունից հայտնում են, որ կոմիտեի անդամ Զանգու Արմենյանը եւ Գլենդելի Խորհրդի անդամ Զարե Սինանյանը վերջերս Երեւանում էին, որտեղ պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդպիսի չվերթի բացման գործնական քայլերը: Երեւանում է գտնվել նաեւ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերի Թորնեքը:
Արմենյանի խոսքով՝ Հանձնախումբը պաշտոնատար անձանց մոտ հետաքրքրվածություն է նկատել, քանի որ Հայաստանի եւ ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքի միջեւ ուղիղ կապը զբոսաշրջության եւ բիզնեսի հնարավորությունների զարգացմանը կնպաստի, ինչպես Լոս Անջելեսում, այնպես էլ Երեւանում: