Կատալոնիայի պաշտոնանկ ղեկավարը լքել է երկրի սահմանները
Գլխավոր » Լրահոս » Կատալոնիայի պաշտոնանկ ղեկավարը լքել է երկրի սահմանները

Կատալոնիայի պաշտոնանկ ղեկավարը լքել է երկրի սահմանները

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը,  ով պաշտոնանկ էր արվել իսպանական իշխանությունների կողմից, մեկնել է Բելգիա: Այս մասին հայտնել է նրա՝ Բելգիայից վարձած փաստաբան Պոլ Բեկաերտը:

Փաստաբանը չի նշել, թե արդյոք Պուչդեմոնը պատրաստվում է Բելգիայից քաղաքական ապաստան խնդրել: «Եթե նա իրավական աջակցության կարիք ունենա, ես կներկայացնեմ նրա շահերը»,-ասել է փաստաբանը:

Իսպանիայի դատախազությունը սպառնում է մեղադրանք ներկայացնել Պուչդեմոնի և նրա գործընկերների նկատմամբ` հոկտեմբերի 1-ին՝  Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի ժամանակ, խռովություն կազմակերպելու համար: Հանրաքվեն չի ճանաչվել ոչ Մադրիդի, ոչ էլ Բրյուսելի կողմից:

1