Կարո Փայլանը ՀՅԴ երիտասարդների հետ զրուցել է Արևմտահայաստանի ներկա իրավիճակի մասին
ԱՄՆ-ում կայացել է Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված «ANCA Grassroots» կոնֆերանսը, որին հրավիրվել է նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Կոնֆերանսից անմիջապես հետո Փայլանը հանդիպել և զրուցել է ՀՅԴ երիտասարդների հետ: Հայ պատգամավորը երիտասարդների հետ խոսել է Արևմտահայաստանի ներկա իրավիճակի մասին: