Վաշինգտոնում տեղի կունենա Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության հարցերով գագաթնաժողովը
Գլխավոր » Լրահոս » Վաշինգտոնում տեղի կունենա Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության հարցերով գագաթնաժողովը

Վաշինգտոնում տեղի կունենա Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության հարցերով գագաթնաժողովը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է, որին կմասնակցեն հոգեւոր առաջնորդներ, այդ թվում՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը:

Հոկտեմբերի 24-ից 26-ը կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատության պահպանման հետ կապված հարցեր:

ANCA-ի ներկայացուցիչները զեկույցներով հանդես կգան Լիբանանում անվտանգության եւ կայունության, Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանության զոհերին օգնություն ցույց տալու, ԻԼԻՊ-ին, «Ալ Կաիդային» եւ ցեղասպանություն իրականացրած անձանց պատժելու իրավաբանական ուղիների հարցերի հետ կապված:

Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամ:

1