Կատալոնիայի վարչապետ. Մենք նվաճեցինք անկախ պետություն դառնալու իրավունքը
Գլխավոր » Լրահոս » Կատալոնիայի վարչապետ. Մենք նվաճեցինք անկախ պետություն դառնալու իրավունքը

Կատալոնիայի վարչապետ. Մենք նվաճեցինք անկախ պետություն դառնալու իրավունքը

Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնը Բարսելոնայում հայտարարել է, որ Կատալոնիան նվաճեց անկախ պետություն դառնալու իրավունքը։ Նա կայացած հայտարարեց երեկ տեղի ունեցած անկախության վերաբերյալ հանրաքվեն, չնայած Մադրիդի դիմադրությանը։

Կատալոնիայի իշխանությունները տեղեկացրել են,  որ հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը պաշտպանել է Մադրիդից անկախանալու գաղափարը։ Մասնակցությունը, սակայն, ցածր է եղել (42 տոկոս)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական էր համարել նախատեսվող հանրաքվեն։ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները ոստիականության եւ ազգային գվարդիայի լրուցացուցիչ ուժեր էր մտցրել Կատալոնիա։ Իրավապահները խոնչընդոտել են մարդկանց մուտքը ընտրատեղամասեր ու բռնագրավել բազմաթիվ քվեատուփեր։ Բախումների պատճառով տուժածների թիվը հասնում է 800-ի։ Մարմնական վնասվածքներ են ստացել 12 ոստիկան։

Հավելենք, որ Կատալոնիայում ապրում է 7.5 միլիոն մարդ։ Այն համարվում է Իսպանիայի ամենահարուստ շրջաններից։

1