Արցախում է Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը
Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Այնճար քաղաքը Արցախի որևէ քաղաքի հետ քույր քաղաք հայտարարելու հարցը:
Այնուհետև Վարդգես Խոշյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի հետ Այնճար քաղաքի կապերը սերտացնելու վերաբերյալ: