ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
Գլխավոր » Լրահոս » ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս հանդիպմանը նախորդել էին արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումները:

«Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը», — ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նրանք քաղաքական կամք կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար:

1