ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևիհայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողներ և այլ անուններ։