Երբ անպարտ է հայ զինվորը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Երբ անպարտ է հայ զինվորը

Երբ անպարտ է հայ զինվորը

Ինտելեկտուալ խաղ զորամասում

 

Արդեն երրորդ անգամ այս տարվա մեջ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը “Պիտի գնանք` վաղ թե ուշ” խորագրով ինտելեկտուալ խաղն անց է կացնում    ԼՂՀ ՊԲ հերթական զորամասում:

 

Խաղին մասնակցում էին 6 թիմ` “Նժդեհ”, “Էլեգանտ”, “Բեկոր”, “Հայ Ասպետ”, “Երեւան” , “Տուրուբերան”, յուրաքանչյուր թիմում` 5-10 մասնակից: Սա յուրահատուկ ճանապարհորդություն էր դեպի Միացյալ եւ անկախ Հայաստան  (ներկայացված էր Սևրի պայմանագրով Հայաստանի քարտեզը) , քարտեզի վրա ներկայացված էին կարևորագույն քաղաքները:

 

Ճամփորդությունը սկսում էր Ստեփանակերտից, դեպի Երեւան , Արևմտյան Հայաստան, Նախիջեւան եւ վերջնանպատակը` Արարատն է: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում եռագույնը շարժվում էր դեպի առաջ, ազատագրելով քաղաքներից մեկը:

 

Հաղթող  ճանաչվեց <<Էլեգանտ>> թիմը:

Բոլոր թիմերը պարգեւատրվեցին նվերներով:

 

Խաղի մասնակից կրտսեր սերժանտ Ս.Ս-ն մի քանի անգամ մասնակցել է նման խաղերի եւ հանդիսանում է <<Հայ ասպետ>> խաղի զորամասի հավաքական թիմի անդամ: Նրա կարծիքով` նման միջոցառումների կազմակերպումը  նպաստում է բանակ հասարակություն կապերի ամրապնդմանը  եւ հաճելի ու միաժամանակ օգտակար բանանց է ապահովում զինվորներին:

 

Զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ  Արա Քամալյանի խոսքերով`  անչափ կարևոր է զինվորի ոչ միայն զենքով, այլև գիտելիքով զինված լինելը: Անպարտ է այն զինվորը, որը տիրապետում է այս երկուսին:

 

Խաղի ավարտից հետո ՀՅԴ ԱԵՄ-ի  երիտասարդները ընթրեցին զինվորների հետ:

 

Հիշեցնենք, որ այս խաղը շարունակական բնույթ ունի, առաջիկայում ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչները  կայցելեն  ԼՂՀ ՊԲ այլ զորամասեր:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1