Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ:
Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով:
Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 1987 թվականին: Մանուկյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: