Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի շարք բուժաշխատողներ պարգեւատրվել են
Հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի կողմից մասնագիտական գործունեության նկատմամբ ունեցած բարեխիղճ վերաբերմունքի և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրերով և պատվոգրերով պարգևատրվել են տարբեր շրջանների 16 բուժաշխատողներ:
Բժշկության բնագավառում մասնագիտական բարձր կարողությունների դրսևորման ու ձեռք բերած հաջողությունների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի չորս աշխատակիցներ:
Շնորհավորելով բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ ԼՂՀ առոջղապահության նախարար Կարինե Աթայանն ընդծել է բուժաշխատողի բարեխիղճ աշխատանքի կարեւորությունը: