ՀՅԴ շարքերը համալրեցին մի խումբ երիտասարդներ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ շարքերը համալրեցին մի խումբ երիտասարդներ

ՀՅԴ շարքերը համալրեցին մի խումբ երիտասարդներ

Հունիսի 7-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության շարքերը համալրեցին մի խումբ երիտասարդներ: Երդման արարողությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարի մոտ:

Երիտասարդները երդվեցին իրենց պատվի և հայրենիքի վրա՝ միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Ծրագրին, Կանոնագրին և որոշումներին, և իրենց բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Աշոտ Պետրոսյանը, ողջունելով նորագիրների մուտքը Դաշնակցության մեծ ընտանիք, կարևորեց հատկապես երիտասարդների դերն Արցախի հասարակական ու քաղաքական կյանքում:

1