Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի Արցախի ականազերծմանը
Մեդիամաքս— Իզմիրլյան հիմնադրամը HALO Trust միջազգային մարդասիրական կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, որով աջակցություն կտրամադրվի Արցախի Մեղվաձոր համայնքի երեք ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին:
Ծրագիրը կաջակցի 51,726 մ2 տարածքով գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծմանը՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին անվտանգ մշակել հողը եւ ստանալ եկամուտ:
Ծրագիրը նաեւ կաջակցի Արցախի Հանրապետությունում վեցամսյա աշխատատեղերի ստեղծմանը: