Շուշիի ազատագրմամբ մենք ապահովեցինք ամբողջ Արցախի անվտանգությունը. Արտաշես Մխիթարյան
«Ի՞նչ խորհուրդ ունի Շուշիի ազատագրումը» «Ապառաժ»-ի թղթակցի հարցին պատասխանել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:
«Շուշին պատուհաս էր դարձել ողջ արցախահայության համար եւ Շուշիի ազատագրմամբ մենք ապահովեցինք ամբողջ Արցախի անվտանգությունը: Վերջապես մեր խաղաղ ազգաբնակչությունը դուրս եկավ նկուղներից եւ կարողացավ առօրյա կյանքով ապրել: Սա է հիմնական խորհուրդը»,- նշել է Ա.Մխիթարյանը:
Ազատամարտիկի խոսքով՝ Շուշիի ազատագրումից 25 տարի անց՝ 2016-ի ապրիլին մենք պատրաստ չէինք, սակայն ապրիլը մեծ դաս էր:
«Հող տվողն էլ, կռվողն էլ՝ ժողովուրդն է: Եթե ժողովուրդը նույն ապրիլին մեկ մարդու նման կանգնած էր, ոչ մի դիվանագետ, երկրի ղեկավար չի համարձակվի որեւէ թուղթ ստորագրել, որովհետեւ շատ լավ գիտի, որ դա լինելու է իրենց վերջը:
Եթե մենք կարողացել ենք 91-92 թվականների դժվարությունները հաղթահարել եւ հաղթանակած դուրս գալ, հիմա նույն ձեւ կլինի»,- ասել է նա: