ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդները Շուշիի տանկ-հուշարձանի մոտ պատվո պահակություն կազմակերպեցին
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ կազմակերպեցին ավանդական դարձած պատվո պահակություն:
Պահակության ընթացքում երիտասարդներին միացան ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, համակիրներ, հյուրեր ՀՀ-ից և Սփյուռքից:
Շուշիի ազատագրման նախապատրաստական աշխատանքները, ընթացքն երիտասարդներին ներկայացրեց Եռատոնի առթիվ Արցախում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, Շուշիի ազատագրման մասնակից Արտաշես Մխիթարյանը: