Համերգ Մարտունի քաղաքում
ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի կունենա ժողովրդի հետ խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը:
Հանդիպումից հետո նախատեսվում է համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան սիրված երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը և «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը: