Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Արագածոտնի մարզիԱրտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում: Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։
2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի անձնակազմի հետ միասին մինչև վերջին փամփուշտը քաջաբար մարտնչել է հակառակորդի գերազանցող ուժերի դեմ: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: Ճանաչենք մերօրյա հերոսներին: