Ֆրանսուա Օլանդը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), հայտնում է Nouvelle d’Armenie–ը։
Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը տեղի է ունեցել Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։