Հիշատակի ու հարգանքի տուրք

Հայոց մեծ եղեռնի օրը՝ ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր խավի ներկայացուցիչներ, ՀԱԵ Արցախի թեմի ներկայացուցիչներ:
<<Վասն հավատո և հանուն հայրենյաց նահատակվեցան 1,5 մլն. անմեղ հայորդիներ, որոնց հիշատակը մենք պիտի վառ պահենք այսօր և մեկընդմիշտ>>,- խնկարկման իր խոսքում ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,- նրանց հիշատակը վառ պահելու լավագույն ձևը արդար, ամուր և միասնական Հայրենիք ունենալն է>>: