Դավիթ Բաբայանը հանդիպեց լիբանանահայ պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրների հետ
Արցախի Հանրապետութեան նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ապրիլի 13-ին հանդիպեց լիբանանահայ կուսակցական եւ միութենական պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրների հետ:
Հանդիպման նպատակին անդրադարձավ «Ազդակ»-ի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ով նշեց, որ Արցախի նախագահի մամլո խոսնակի ներկայությունը կարևոր առիթ է արցախյան իրադարձությունների և լրատվամիջոցների դերակատարությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները քննարկելու համար:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը հաստատեց, որ սփյուռքահայությունը շատ կարևոր է Արցախի համար, իսկ լրատվամիջոցներն առանցքային դերակատարություն ունեն: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդող փուլում շատ զգալի էր սփյուռքահայության և մամուլի ներկայությունն Արցախի կողքին:
Անդրադարձ կատարվեց նաև Արցախյան հարցի լուծման համար տարվող բանակցություններին, ապագայի հեռանկարներին, ներկայումս սահմանին տիրող կացությանը և միջազգային մակարդակում առկա լռությանը, որը կարող է հուշել, որ մոտիկ ապագայում հատկանշական զարգացումներ չեն սպասվում: