Կայացել է սանդա-ուշուի Արցախի պաշտոնական առաջնությունը
Ապրիլի 9-ին Ստեփանակերտում կայացել է սանդա-ուշուի Արցախի պաշտոնական առաջնությունը։
Առաջնությանը մասնակցել են 12-ից 18 տարեկան 100 մարզիկներ։
Առաջնությունը նպատակ ունի ի հայտ բերել ուժեղագույններին, ովքեր պետք է մասնակցեն ապրիլի 21-ից-23-ը Երեւանում կայանալիք միջազգային առաջնությանը՝ նվիրված Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին։
Նշենք, որ միջոցառման ժամանակ ԼՂՀ Ուշուի ֆեդերացիան շնորհակալագրերով է պարգեւատրել մարզիչներին եւ մարզադպրոցի տնօրեններին։