Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը
Ապրիլի 4-ին Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը:
Ըստ Asbarez-ի՝ ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:
Էրիկ Էսրաիլյանը հիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա նշել է, որ Հռոմի պապի՝ որպես աշխարհի առաջնորդ, «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հիացմունք է առաջացրել հավատավոր հայերի շրջանակում:
Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: