Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։

Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:

Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:

Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝

—       Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։

—       Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։

—       Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները  շարունակելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

1