Փոքր բացթողումները չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա. միջազգային դիտորդներ
Գլխավոր » Հասարակական » Փոքր բացթողումները չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա. միջազգային դիտորդներ

Փոքր բացթողումները չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա. միջազգային դիտորդներ

Այս օրերին դիտորդական առաքելությամբ Արցախ էին ժամանել նաեւ ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրավիրված պատվիրակությունը՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ:

Եվրոպայի վեց տարբեր երկրներից 8 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է 11 ընտրական շրջանների 48 ընտրատեղամասեր:

Նրանք եզրակացրին, որ ընտրությունները կայացել են արդար եւ օրինական ձեւով:

«Ընտրական հարցերով պատասխանատուները կարողացան կազմակերպել օրինական հանրաքվե՝ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ կերպով: Արցախը հարգել եւ պահպանել է բոլոր նախադրյալները, որոնք պահանջվում են միջազգային կազմակերպությունների կողմից»,- մասնավորապես եզրակացրել են դիտորդները:

Չնայած այս գնահատականի՝ միջազգային դիտորդներն ականատես եղան փոքր բացթողումների, որոնք, սակայն, ըստ իրենց, չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա:

«Երեք ընտրատեղամասերում ներկա էին անձինք, որոնք այդ իրավունքը չունեին, երկուսում՝ ձախողվել է քվեարթերթիկների ճիշտ հաշվարկը: Մեկում՝  հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, չունենալով այդ իրավասությունը, ընտրողներին բացատրում էր, թե ինչ ձեւով պետք է քվեարկել»,- նշել է Գասպար Կարապետյանը:

IMG_7568

Միջազգային դիտորդների  ուշադրությունն է գրավել նաեւ ընտրողների մասնակցության բարձր՝ 86,4 տոկոսը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախ էին ժամանել նաեւ բելգիացի 2 պատգամավոր:

Հիշեցնենք, որ սա ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով Արցախ բերված  2-րդ պատվիրակությունն է:

 

1