Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը
Նյու Յորքում 64 տարեկանում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», — ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, պատճառը սրտի կաթվածն է: