ԱրՊՀ-ն նոր ռեկտոր ունի
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության /ԱԺԿ/ Կենտրոնական խորհրդի անդամ Մանուշ Մառլեստի Մինասյանն այսօր ընտրվել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր:
Քվեարկությունը տեղի է ունեցել ԱրՊՀ-ի խորհրդի ղեկավար վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում: Նիստին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 27-ը: Որպես թեկնածու հայտագրված էր նաեւ Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը, ով բանասիրական ֆակուլտետի դեկանն է: Նիստի ընթացքում Հովիկ Մուսայելյանն ինքանաբացարկ է հայտարարել:
Իսկ Մանուշ Մինասյանը գաղտնի քվեարկությամբ , ըստ մեր աղբյուրների, 23 կողմ, 3 դեմ, 1 անվավեր արդյունքներով ընտրվել է ԱրՊՀ ռեկտոր:
Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ