Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինվորը մահացել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինվորը մահացել է

Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինվորը մահացել է

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը վիրավորվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, սակայն կոմայից դուրս չէր եկել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

1