Նորություններ Արցախից aparaj.am

Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը հայտարարել է ապահով և խաղաղ տարածք՝ այն ազատագրելով ահաբեկիչներից և ահաբեկչություններից:  Այդ մասին տեղեկացնող պաշտոնական հաղորդագրություն տարածած բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ահաբեկչական վերջին խումբը դուրս է բերվել քաղաքից:  Հրամանատարությունը շեշտել է, որ Հալեպ քաղաքի ապահովության հաստատումը մի կողմից ռազմավարական շրջադարձ և ահաբեկչության դեմ պայքարի հարցում անկյունադարձ է, մյուս կողմից՝ մահացու հարված՝ ահաբեկչության ծրագրին և նրա աջակիցներին:

1