Time ամսագիրը Դոնալդ Թրամփին ճանաչել է «տարվա մարդ»
Ամերիկյան Time ամսագիրը «տարվա մարդ» է ճանաչել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Վերջինն էլ արդեն արձագանքել է՝ ասելով, որ իր համար մեծ պատիվ է:
Թրամփի հետ «Տարվա մարդ» վարկանիշի ցանկում էին ներառված նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, Միկացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տանուլ տված Հիլարի Քլինթոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, երգչուհի Բեյոնսեն:
Հատկանշական է, որ Time ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում «տարվա մարդ» էր ճանաչվել Հնդկաստանի վարչապետը, սակայն վերջնական որոշումը կայացնում է ամսագրի խմբագրությունը:
Time-ի խմբագիրներն, արդեն 90 տարի, ընտրում են մեկ անձի կամ խմբի, որը վերջին 12 ամիսների ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի վրա: