Թուրքիայում քրդամետ կուսակցութան 11 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ համանախագահները
Գլխավոր » Միջազգային » Թուրքիայում քրդամետ կուսակցութան 11 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ համանախագահները

Թուրքիայում քրդամետ կուսակցութան 11 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ համանախագահները

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամի:

 

Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ ձերբակալվածների թվում եղել են կուսակցության համանախագահներ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

 

Ձերբակալությունների մասին իր Facebook-յան էջում բարձրաձայնել է Դեմիրթաշը:

 

«Անվտանգության աշխատակիցները Դիարբեքիրի իմ տան դռան դիմաց են՝ բռնի ուժով ձերբակալման հրամանով»,- գրել է նա:

 

Կուսակցության ձերբակալված անդամներն են Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Սըրրը Սյուրեյյա Օնդերը, Ֆերհաթ Էնջուն, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Զիյա Փիրը, Աբդուլլահ Զեյդանն ու Լեյլա Բիրլիքը:

 

Ձերբակալման ենթակա պատգամավորներ են նաև Ֆայսալ Սարըյըլդըզը և Թուղբա Հեզեր Օզթյուրքը, որոնք երկրից դուրս գտնվելու պատճառով դեռևս չեն ձերբակալվել:

 

Նշենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ընդդիմադիր 11 պատգամավորի ձերբակալության մասին լուրը:

1