Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է
Գլխավոր » Միջազգային » Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է

Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է

Քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Քվեարկությունը խորհրդարանում անցել է երկու փուլով. առաջին փուլում գեներալ Աունին չի հաջողվել հավաքել ձայների երկու երրորդը` 127 քվեից 86-ը: Նա հավաքել էր 83 քվե:

 

Լիբանանի բարձրագույն պետական պաշտոնը թափուր էր 2014-ի մայիսից:

1