ԼՂ հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել
Գլխավոր » Հասարակական » ԼՂ հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել

ԼՂ հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է Tert.am-ը՝ ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով:

 

Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:

 

Մինչդեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն այդ տեսակին չի վերաբերում, կարծում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նման հակամարտությունները «բարդ են, բայց կարելի է տեսնել» դրանք անցյալում թողնելու միջոցներ, «եթե մարդիկ ընդունեին որոշակի համալիր լուծումներ»:

 

«Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է այդ կատեգորիայի մեջ»,- ընդգծել է Քերին:

 

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

 

1