Հանդիպում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատուների հետ
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանի և կառույցի անդամների հետ։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։