Արդեն պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն. ՀՀԿ-ն՝ նախագահների առաջիկա հանդիպման մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արդեն պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն. ՀՀԿ-ն՝ նախագահների առաջիկա հանդիպման մասին

Արդեն պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն. ՀՀԿ-ն՝ նախագահների առաջիկա հանդիպման մասին

Արդեն հայտնել ենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է` Բաքուն պատրաստ է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ցանկացած առաջարկ, եթե այն կառուցողական լինի: Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները կարող են հանդիպել Փարիզում` չնշելով հստակ ամսաթիվ: «Մեծ է հավանականությունը, որ ԼՂ հարցով հաջորդ հանդիպումը կլինի նախագահների մակարդակով: Նախաձեռնութունը Ֆրանսիայինն է»,- ասել է նա:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, հանդիպում լինելու է մոտ ապագայում, բայց կոնկրետ ժամկետ ՀՀԿ-ականը չնշեց:  «Համանախագահող երկրները պետք է հանդիպեն, կա նման բան, մոտակա ժամանակներում,  համենայն դեպս այնպես է, որ արդեն պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, բայց այս պահի դրությամբ դեռևս հստակ պայմանավորվածություն, թե հանդիպումը որտեղ և երբ է լինելու, չկա»,- ասաց նա` հավելելով` եթե տեղը որոշվի, ժամկետն էլ կորոշվի:

1