ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն ընդունել է Կալիֆորնիայից ժամանած պատվիրակությանը
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը հունիսի 28-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:
Քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Էնթոնի Պորտանտինոն նաեւ անդրադարձել է Արցախին վերաբերող հարցերին, մասնավորապես՝ կիսվելով Արցախ այցելության իր տպավորություններով:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ ապագայում գործնական շփումների հաստատման հնարավորությունների մասին:
Դավիթ Իշխանյանը եւ Էնթոնի Պորտանտինոն մտքեր են փոխանակել ՀՅԴ Հայ Դատի աշխատանքների եւ այդ համատեքստում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ: