Օլանդը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը
Գլխավոր » Հասարակական » Օլանդը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

Օլանդը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հակամարտող  կողմերին կոչ է անում զսպվածություն դրսեւորել և անհապաղ ու տևական ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը: Ինչպես նշվում է Ֆրանսիայի նախագահի պալատի տարածած հաղորդագրության մեջ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակին` Օլանդը նշել է, որ խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ:

 

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը։

1