Բունդեսթագի Կանաչները կոչ են արել պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի քննարկմանն առաջնորդվել համամարդկային արժեքներով
Գերմանիայի Կանաչների կուսակցությունը հուսով է, որ փետրվարի 25-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին ներկայացվելիք բանաձևի քվեարկության ժամանակ խորհրդրանականները կլսեն իրենց սրտի ձայնն ու առաջնորդվեն համամարդկային արժեքներով:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը:
Նա հայտնել է, որ Բունդեսթագը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծը, որն ունի նույն ձևակերպումները, ինչ այն օրենքի նախագիծը, որն ամիսներ առաջ քննարկվել է Կանաչների, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների (SPD) խորհրդարանական խմբակցությունների կողմից: Թեպետ կողմերը հաջողությամբ քննարկել էին համատեղ բանաձևի տեքստը, սակայն, ի վերջո, որոշել էին այն չներկայացնել վերջնական քվեարկության: «Կոալիցիան կարծես թե անհանգստացել էր, որ նման բանաձևի անցկացումը բացասաբար կազդի Անկարայի հետ իր հարաբերությունների վրա, որն այս պահին կարևոր է փախստականների ճգնաժամի հետ կապված: Մենք՝ որպես Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցություն, այս համատեղ բանաձևն այժմ ներկայացրել ենք որպես մեր նախագիծ: Փետրվարի 25-ին կլինեն քննարկումներ բանաձևի շուրջ, ինչին կհաջորդի քվեարկությունը: Այդպիսով մենք ցանկանում ենք կոալիցիայի այն անդամներին, ովքեր մեզ հետ են այս հարցում, հնարավորություն ընձեռել քվեարկել ի օգուտ այս նախագծի, որը ժամանակին եղել է նաև նրանցը: Մենք հուսով ենք, որ կոալիցիայի շատ անդամներ կգտնվեն, ովքեր կլսեն իրենց սրտի ձայնն ու կհետևեն արժեքներին՝ օգնելով մեզ անցկացնելու օրենքի նախագիծը»,- ասել է Ռայցը:
Նա ընդգծել է, որ մինչ այս պահը թուրքական կողմը խնդրին առնչությամբ որևէ միջամտություն չի փորձել իրականացնել:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյանկայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև,որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:
Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի ԴաշնությանՆախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոցցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:
2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյանկայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագինախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածպատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Արաքս Կասյա