Արցախի բժշկական կետրոններում ՎՇՈՒՍՎ հիվանդություններով բուժում է ստանում 87 մարդ
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 41 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ շարունակվում են վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները: