ԼՂՀ ԱՆ եւ Քաղաքաշինության նախարարներն այցելել են Ստեփանակերտում կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱՆ եւ Քաղաքաշինության նախարարներն այցելել են Ստեփանակերտում կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ

ԼՂՀ ԱՆ եւ Քաղաքաշինության նախարարներն այցելել են Ստեփանակերտում կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ: Նրանք ճարտարապետների և շինարարների հետ շրջել են տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 


Տեղում հրավիրված քննարկման ժամանակ շենքի գծագրերի օգնությամբ դիտարկվել են առավել արդյունավետ և նպատակային տարբերակները: Ընթացիկ հարցերին զուգահեռ մեկ անգամ ևս հստակեցվել են շինարարական աշխատանքների կատարման, ինչպես նաև բժշկական սարքավորումների և համապատասխան գույքի ձեռքբերման և տեղադրման հետ կապված բազմաթիվ հարցեր:
Կոնկրետացվել են շինարարական աշխատանքների պահանջները, հիվանդասենյակների ներքին հարդարման և ձևավորման ամբողջական նախագծերը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսից Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանական նոր դիսպանսերի շինարարական աշխատանքները, նախագծի համաձայն աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Ուռուցքաբանական նոր դիսպանսերը կառուցվում է «Հայաստան»‰ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

 

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերը բաղկացած է նկուղային և վերգետնյա 3 հարկերից: Ուռուցքաբանական դիսպանսերի շենքը ստորգետնյա անցումով կապվելու է Հանրապետական բժշկական կենտրոնի շենքի հետ: Այն զբաղեցնում է շուրջ 2 հազար 520 քմ մակերես:
Ուռուցքաբանական դիսպանսերում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական և ախտորոշիչ գրեթե բոլոր միջամտությունները:

 

1