Նոր Հայկաջրի պեղումների գտածոների ցուցադրություն Տիգրանակերտում

Այսօր Տիգրանակերտի հնագիտական թանգարանում տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրություն:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահը կարեւորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաջրի շրջանում՝ արժեւորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության եւ քաղաքական տեսանկյուններից: