Արցախի պատվիրակությունը մասնակցել է Արենի գինու փառատոնին
Հոկտեմբերի 3-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կայացավ <<Արենի գինու համահայկական փառատոն>>-ը: Փառատոնը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Արենի համայնքապետարանի կողմից: Փառատոնը արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել և կազմակերպվում է 7-րդ անգամ:
Փառատոնին իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Արցախի պատվիրակությունը: Արցախից մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունը, <<Ղարաբաղ կարպետ>> ընկերությունը, <<Կատարո>> և <<Հայրապետյան եղբայրներ>> գինի արտադրող ընկերությունները:
Փառատոնին ներկա էր ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: