Արցախում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ
Գլխավոր » Քաղաքական » Արցախում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ

Արցախում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ

ՀՅԴ պատանեկան միությունները գործում են հայկական բազմաթիվ գաղթօջախներում՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, Ավստրալիայում, Արցախում եւ Հայաստանում:

 

Պատանեկան միության աշխատանքները բազմաբնույթ են՝ խմբային հավաքներ, սեմինարներ,արշավներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, բանակումներ, մարզական ու մտային մրցաշարեր, պետական, ազգային ուեկեղեցական տոների նշում…Կազմակերպությանը կարող են ադամակցել 12-16 տարեկան պատանիներ: Պատանեկան միությունների նպատակն է՝ խթանել պատանիների բարոյական, գաղափարական, մտային, ֆիզիկական զարգացմանը: Նրանց տալ ազգային եւ քաղաքացիական դաստիարակություն ու կրթություն, խրախուսել առողջ ապրելակերպը եւ պատրաստել հայապահպանման գաղափարներով տոգորված, բարձր նկարագիր ունեցող  անհատներ:

 

Աշխատանքների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ամառային ճամբարները, որոնք  կազմակերպվում են Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում՝ ՀՅԴ երիտասարդական  եւ ուսանողական միությունների ջանքերով:

 

Արցախում  այս օրերին կազմակերպվող ՀՅԴ պատանեկան ճամբարները լուսանկարներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
1